Նորություններ · 2026-11-01 19:40:33

Գագարինում 2018–2025 թթ. իրականացվել է 7 կարևոր ծրագիր

Գյուղում կառուցվել են մարզադահլիճ, խմելու ջրատար, կոյուղագիծ, ջերմատուն և արտաքին լուսավորության ցանց։

Սևանի համայնքապետարանի փոխանցմամբ՝ 2018–2025 թվականներին Գագարին գյուղում սուբվենցիոն, պետական և մասնավոր ներդրումային ծրագրերով իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր։ Կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 միլիարդ 212 միլիոն դրամ։ Արդյունքում կառուցվել են՝ • միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, • 5470 մետր խմելու ջրատար ցանց, • 1065 մետր կոյուղագիծ, • 4 հեկտար ջերմատուն, • 849 մետր արտաքին լուսավորության ցանց։ Հիմնանորոգվել են նաև ներհամայնքային նշանակության 3000 գծամետր ճանապարհ և մեկ բազմաբնակարան շենքի տանիք։ Աղբյուր՝ Արմենպրես։